“DNA barcoding of lichens of Armenia” project

ՀՀ Գիտության կոմիտեի կողմից հայտարարված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի արդյունքներն ամփոփվել են: Ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի թեմատիկ ծրագիրը` «Հայաստանի քարաքոսերի ԴՆԹ շտրիխ կոդավորում», նույնպես ֆինանսավորվել է: Ծրագիրը հնարավորություն կընձեռի ավելի ճշգրտորեն ուսումնասիրել Հայաստանում հանդիպող քարաքոսերի և սնկերի տեսակային բազմազանությունը, ինչպես նաև բացահայտել քարաքոսերի և սնկերի նոր տեսակներ:

Նկար՝ www.sciencedirect.com

hyArmenian