Քարաքոսերի վերաբերյալ դասընթացներ Դիլիջանի դպրոցներում

«Հայաստանում քարաքոսերի պահպանման և ուսուցման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, Դիլիջանի կենտրոնական և 6րդ դպրոցների աշակերտների համար կազմակերպվել էր կրթական դասընթաց էպիֆիտային քարաքոսերի կենսաբազմազանության վերաբերյալ:

Դասընթացների ընթացքում մասնակիցների շրջանում կազմակերպվեցին նաև մրցույթ-խաղեր, որոնց հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով: Զեկուցումներից հետո մասնակիցները դաշտային պայմաններում հետազոտեցին իրենց շրջակայքում աճող քարաքոսերը:

Դասընթացները իրականցվել են «Հայաստանում քարաքոսերի պահպանման և ուսուցման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվել է Ռաֆֆորդ հիմնադրամի կողմից։

hyArmenian