Skip to content Skip to footer
🍄Cantharellaceae ընտանիքի ուտելի սնկերից է։ Գիտական ​​անվանումը ծագել է հունարեն «kantharos» բառից, որը նշանակում է գավաթ։
🍄Գլխարկը՝ 3-11 սմ տրամագծով, դեղին, երբեմն նարնջագույն, ուռուցիկ, տափակ կամ ձագարաձև, ալիքավոր, երբեմն՝ ոլորված բարակ եզրերով, մակերեսը՝ հարթ։ Ոտիկը՝ 1-6 սմ երկարությամբ և 0,5-2 սմ հաստությամբ, գլխարկի գույնի, վերին մասում՝ լայնացած։ Պտղամարմինը՝ սպիտակ է, թույլ դեղնավուն, խիտ, հաճելի, ուժեղ սնկահոտով, գրեթե երբեք չի որդնում։ Թիթեղները՝ հաստ, դեղին, ծալքերի տեսքով իջնում են ոտիկի վրա։ Սպորները՝ դեղինից կաթագույն:
🌲Աճում են փշատերև կամ լայնատերև անտառներում, ծառերի տակ, փտած բնափայտի կոճղերի կամ հողի վրա, մամռոտ վայրերում։ Ձևավորում են միկորիզային (փոխշահավետ) ասոցիացիաներ կեչու և սոճու հետ:
🌳ՀՀ-ում՝ առավել հաճախ հանդիպում են Տավուշի, Լոռու մարզերի ասեղնատերև և սաղարթավոր անտառներում՝ մեծ խմբերով, հուլիս-հոկտեմբեր ամիսներին։
📜Արձանագրությունները ցույց են տալիս, որ աղվեսասունկը կերել են դեռևս 16-րդ դարում, և դրանք մեծ ժողովրդականություն են ունեցել ազնվականների շրջանում՝ համարվելով հարստության խորհրդանիշ:
🍽Ունի նուրբ համ և հյութեղ պտղամարմին։ Օգտագործվում է ինչպես թարմ այնպես էլ թթու դրած վիճակում։
⚕️Chanterelles-ը ունի հակաբակտերիալ և հակավիրուսային հատկություններ, հարուստ է մի շարք վիտամիններով և ամինաթթուներով: Այն ունի նաև հակաօքսիդանտ հատկություններ և պարունակում է միացություններ, որոնք օգնում են բարելավել լյարդի աշխատանքը, նվազեցնել խոլեստերինի մակարդակը, բուժել թրոմբոզը և պայքարել քաղցկեղածին բջիջների դեմ:

The creation of the website was supported by the Science Committee of RA, in the frames of the research project № 20TTSG-1F001.