Մեր հետազոտական հետաքրքրությունները
Մեր խմբի առաջնային նպատակներից է Հայաստանի ֆուգայի՝ քարաքոսերի և սնկերի բազմազանության, տարածվածության և էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Կովկասի տարածաշրջանը, ներառյալ Հայաստանը, կենսաբազմազանության «թեժ» կետերից է և հայտնի է իր հարուստ բուսական և կենդանական աշխարհով: Ներկայումս Հայաստանից հայտնի է քարաքոսերի ավելի քան 620 տեսակ և մակրոսկոպիկ սնկերի ավելի քան 1400 տաքսոն։
Քարաքոսերի և սնկերի մոլեկուլային ֆիլոգենետիկան ավանդական մեթոդների հետ համադրությամբ հնարավորություն է տալիս ուսումնասիրել և վերլուծել տեսակայաին բազմազանության էվոլյուցիան և դրանց փոխհարաբերությունները՝ հետազոտելով գենետիկական նյութը: Մեր հետազոտական հետաքրքրությունների թիրախում են Ռամալինա, Մեգասպորա և մի շարք այլ ցեղերը։
Մենք նախաձեռնել ենք «Ֆունգայի շտրիխ կոդավորման նախաձեռնությունը Հայաստանում», որը քարաքոսերի և սնկերի շտրիխ կոդավորման առաջին փորձն է տարածաշրջանում: ԴՆԹ-ի վրա հիմնված տեսակների նույնականացումը գենետիկ շտրիխ կոդերի միջոցով նոր մոտեցում է, որը կարող է կիրառվել մոլեկուլային կարգաբանական և կենսաբազմազանության հետազոտություններում։
Հայաստանի ֆունգայի՝ սնկերի և քարաքոսերի պահպանությունը խմբի առաջնահերթություններից է։ Մենք հետազոտում ենք տեսակների բնապահպանական կարգավիճակը Հայաստանի և ԲՊՄՄ կարմիր ցանկերում ներառելու նպատակով, իրականացնում ենք սպառնալիքների գնահատում, բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառնտեսությունների կառավարման պլաններում ֆունգայի պահպանության խնդիրների ուսումնասիրություններ։