
Usnea longissima-ն, որը սովորաբար հայտնի է «ծերունու մորուք» անունով՝ հազվադեպ հանդիպող ֆրուտիկոզային քարաքոսերից է։

Աճում է հիմնականում զով-բարեխառն մինչև բորալ-լեռնային անտառներում՝ փշատերև ծառերի ճյուղերին, բարձր տեղումներով և հաճախակի մառախուղով տարածքներում։
Համարվում է աշխարհի ամենաերկար քարաքոսը։ Ցողունները սովորաբար ունեն 15-30 սմ երկարություն, բայց գրանցվել են նաև 3-6 մետրանոց նմուշներ: Ունի գունատ կանաչից մինչև արծաթադեղնավուն գույն։

Օդի աղտոտվածությունը և արդյունաբերական անտառահատումները մեծապես ազդում են տեսակի նյութափոխանակության գործառույթների վրա, և արդյունքում պոպուլյացիաները նվազել են: Այն ներառված է որպես «կրիտիկական վտանգված» տեսակ՝ կարմիր ցուցակում։

Այն ավանդաբար օգտագործվել է որպես անկողնային և զտող նյութ։ Դեղորայքային առումով D. longissima-ն հայտնի է որպես հակաբորբոքային միջոց, նկարագրված է չինական բժշկության մեջ, որը թվագրվում է մ.թ. 500 թվականին։

Juri Nascimbene — CC BY-SA 4.0
Italy, Veneto, Belluno, Val Visdende, Cadore 2007