Մեր հետազոտական հետաքրքրությունները
- Բազմազանություն
- Մոլեկուլային ֆիլոգենիա
- Մանրէաբանություն
- Շտրիխ կոդավորում
- Պահպանություն
Մեր հետազոտական խմբի առաջնային նպատակներից է Հայաստանում քարաքոսերի և սնկերի բազմազանության, տարածման և դրանց պոպուլյացիայի ուսումնասիրությունը: Կովկասի տարածաշրջանը, ներառյալ Հայաստանը, կենսաբազմազանության թեժ կետերից է և հայտնի է իր հարուստ բուսական և կենդանական աշխարհով: Ներկայումս Հայաստանից հայտնի է քարաքոսերի ավելի քան 620 տեսակ և մակրոսկոպիկ սնկերի ավելի քան 1400 տաքսոն։
Քարաքոսերի մոլեկուլային ֆիլոգենետիկան ժամանակակից քարաքոսերի համակարգման կարևոր բաղադրիչ է և ավանդական տեխնիկայի հետ համատեղ հնարավորություն է տալիս ուսումնասիրել էվոլյուցիոն հարաբերությունները, տեսակների դիվերսիֆիկացիան և այլ համապատասխան ասպեկտներ: Մեր վերջին հետազոտությունները ներառում են քարաքոսերի մի քանի սեռեր, այդ թվում՝ Ռամալինա, Մեգասպորա և այլն:
Մենք նախաձեռնել ենք «Քարաքոսերի շտրիխ կոդավորման նախաձեռնությունը Հայաստանում», որը կլինի քարաքոսերի շտրիխ կոդավորման առաջին փորձը տարածաշրջանում: ԴՆԹ-ի վրա հիմնված տեսակների նույնականացումը գենետիկ շտրիխ կոդերի միջոցով նոր և ամուր մոտեցում է, որը կարող է կիրառվել մոլեկուլային սիստեմատիկական և կենսաբազմազանության ուսումնասիրություններում, սակայն այն պետք է ներառվի ինտեգրացիոն տաքսոնոմիկ շրջանակում: Շտրիխ կոդավորումը հնարավորություն է տալիս տեսակները բնութագրել հատուկ ԴՆԹ հաջորդականությամբ՝ ծառայելով որպես լրացուցիչ ախտորոշիչ գործիք. այն լայնորեն կիրառվում է բույսերի և կենդանիների մեջ, թեև բույսերի շտրիխ կոդավորումն ավելի բարդ է: Սնկերի համար, ներառյալ քարաքոսերը, ITS մարկերը սահմանվել է որպես ստանդարտ ԴՆԹ շտրիխ կոդ:
Վտանգված կենսաբազմազանության պաշտպանության արդյունավետ մոտեցումներից մեկը դրանք Կարմիր գրքում գրանցելն է։ Ներկայումս Հայաստանի Կարմիր գրքում գրանցված է 452 բուսատեսակ և 40 սնկերի տեսակ, սակայն քարաքոսեր չկան։ Մենք պատրաստվում ենք նպաստել քարաքոսերի ներառմանը Հայաստանի Կարմիր գրքում։ Միևնույն ժամանակ, մենք ընդգծում ենք քարաքոսերի պահպանումը բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառտնտեսությունների կառավարման պլաններում, ՇՄԱԳ-ներում և այլն: