
Lecanoraceae ընտանիքի կեղևանման քարաքոսերից է: Թալոմը կեղևաման, հատիկավոր, հազվադեպ՝ ընկղմված ենթաշերտի մեջ, սպիտակադեղնավուն, մոխրագույն-կանաչավուն, երբեմն մուգ մոխրագույն։ Կեղևը 25-50 մկմ հաստությամբ, քիչ թե շատ հակակլինալային դասավորված բջիջներով, լցված փոքր, 1-1,5 մկմ լայնությամբ, անգույն բյուրեղներով, որոնք չեն լուծվում K և N-ում։ Մեդուլլան սպիտակ, լցված 1-5 մկմ լայնությամբ բյուրեղներով: Ապոթեցիումները հաճախակի են, լեկանորինային, 0,5-3 մմ տրամագծով, սկզբում լայն նստվածքով, այնուհետև կծկվում է հիմքում, շագանակագույնից սև, էպրուինոզով, փոքր-ինչ գոգավոր, ուռուցիկ սկավառակով և բարակ, ենթակեղևային, մի փոքր ընդգծված, սովորաբար կայուն թալինով: Հիմենիումը անգույն, 55-95 մկմ բարձրությամբ, I+ կապույտ, վերին մասում պարզ կամ քիչ ճյուղավորված պարաֆիզներով։ Հիպեթեցիումը անգույն։ Ասկոսպորները 1-բջիջ, հիալինային, լայն էլիպսոիդ, 9-16(-18) x 6-10 մկմ: Պիկնիդիումները ընկղմված, ձվաձևից ենթագնդաձև։ Կոնիդիումները թելանման, ուղիղ կամ թեթևակի կորացած։ Գունային ռեակցին․ կեղևը՝ K+ գունատից մինչև վառ դեղին, C-, KC+ դեղին, P+ գունատից մինչև վառ դեղին, մեդուլան՝ K- կամ K+ գունատ դեղին, P- կամ P+ գունատ դեղին: