Skip to content Skip to footer
🍄Ճանաչենք մեր նոր նախագծի (FunDive) թիրախային սնկին՝ «Geastrum» — Հողաստղ
✔️Geastrum-ը աշխարհում լայնորեն տարածված սնկերի ցեղ է (մոտ 120 տեսակներով), որի հինգից ավելի տեսակներ հանդիպում են նաև Հայաստանում։
📖Ցեղի անվանումը ծագել է geo-երկիր և aster-աստղ բառից, քանի որ հասունանալուց՝ սնկի պտղամարմնի արտաքին շերտը բաժանվում է հատվածների, որոնք շրջվում են դեպի դուրս՝ գետնին աստղանման նախշեր ստեղծելով և բացելով գնդաձև ներքին սպորապարկ: Այն պարունակում է սպորների և միցելիային հյուսվածքի զանգված, որը երիտասարդ ժամանակ սպիտակ է և ամուր, բայց հասունանալուց դառնում է դարչնագույն և փոշենման: Սպորապարկի վերևում գտնվում է փոքրիկ սրածայր կտուցը՝ պերիստոմը, որն ունի փոքրիկ անցք, որտեղից դուրս են գալիս սպորները։
🌳Այս սնկերը հիմնականում աճում են բարեխառն լայնատերև և խառը անտառներում, որտեղ շատ հումուս կա կուտակված։
❗Տեսակների մեծ մասը թունավոր չեն, բայց համարվում են անուտելի, քանի որ պտղամարմինները սովորաբար հայտնաբերվում են հասունության շրջանում:
⚗️Պարունակում են մի շարք կենսաակտիվ միացություններ, սնկային ստերոլներ և տարբեր ճարպաթթուներ։
Որոշ տեսակներ օգտագործվել են Հյուսիսային Ամերիկայի և Չինաստանի ավանդական բժշկության մեջ: Ամերիկայի բնիկ ժողովուրդները դրանց անվանել է ka-ka-toos, որը նշանակում է «ընկած աստղեր», և ըստ լեգենդի՝ դրանք գերբնական իրադարձությունների ցուցիչ էին։ Չինական ավանդական բժշկության մեջ Geastrum-ը օգտագործվել է շնչառական ուղիների բորբոքումը նվազեցնելու, արյունահոսությունը դադարեցնելու և այտուցը նվազեցնելու համար:
👀Եթե հանդիպել եք այս սնկին՝ լուսանկարեք այն, գրանցեք նմուշը PlutoF GO բջջային հավելվածում և փոխանցեք նմուշը մեր գիտական խմբին: Ձեր նմուշը կմշակվի տվյալների բազայում և կկատարվի տեսակի նույնականացում: Դուք կարող եք հետևել ձեր սնկի նմուշառման արդյունքներին FunDive-ի վեբկայքում:

The creation of the website was supported by the Science Committee of RA, in the frames of the research project № 20TTSG-1F001.