Skip to content Skip to footer
🔍Թալոմը՝ համեմատաբար հաստ է, գնդիկավոր, մինչև 2-3,5 սմ տրամագծով, միաձույլ, խորը բլթակավոր կամ պոլիֆիլլային։ Բլթակները՝ 1-3 մմ տրամագծով, հարթ կամ գոգավոր, երբեմն՝ փոքր-ինչ ուռուցիկ, 0,5-1մմ հաստությամբ։ 🔎Վերին մակերեսը՝ սպիտակավուն, գունատ կանաչավուն, դեղին կամ բաց մոխրագույն, հարթ կամ ուռուցիկ, եզրերը գունավոր կամ հաճախ մասամբ սևացած։ Ապոթեցիումները՝ շերտավոր կամ ենթամարգինալ, հաճախ բազմաթիվ, իրար մեջ դասավորված, մինչև 0,8-2,5 մմ տրամագծով, նստած, հիմքում սեղմված, հարթից դեպի ուռուցիկ, կարմրավուն, դեղին կամ նարնջագույն, փխրուն։
🔎Ստորին մակերեսը գունատ, դարչնագույն, կապույտ կամ սև, առանց ռիզինների: Մեդուլլան սպիտակ է։
📌Հիմնականում աճում է թթվային կամ հիմնային միջավայրով հարուստ՝ կոշտ, սիլիցիումային ապարների, ժայռերի, ավազաքարերի, երբեմն էլ կրաքարային ապարաշերտերի վրա։

The creation of the website was supported by the Science Committee of RA, in the frames of the research project № 20TTSG-1F001.