Skip to content Skip to footer

Ս.թ. մայիսի 4-8, Շվեդիայի Էկանաս համայնքում տեղի ունեցավ քարաքոսերի որոշման և էկոլոգիայի վերաբերյալ դասընթացը: 10 երկրից ժամանած ավելի քան 18 մասնակիցներ, այդ թվում Հայաստանից՝ Արսեն Գասպարյանը, մասնակցեցին դասընթացին:

Սեմինարի ընթացքում մասնակիցները այցելեցին քարաքոսերի տարբեր աճելավայրեր՝ անտառներ, գյուղատնտեսական տարածքներ, եկեղեցիներ, և այլն:Մասնակիցները ծանոթացան տարածքում աճող, հաճախ հանդիպող և հազվագյուտ, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված տեսակներին: Բոլոր մասնակիցները բանավոր զեկուցման միջոցով ներկայացրին իրենց կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքները: Դասընթացը լավ հնարավորություն ընձեռեց երիտասարդ քարաքոսաբանների միջև համագործակցությունը խթանելու համար: Այն վարում էր պրոֆեսոր Յորան Թորը: