Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող, 23LCG-1F007 «Քարաքոսերի հետազոտությունների զարգացում և կարողությունների հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում` ս․թ․ հունիսի 9-15-ը հյուրընկալել էր Իտալիայի Տրիեստեի համալսարանի պրոֆեսորներ՝ Պիեր Լուիջի Նիմիսին և Լուչիա Մուջիային։

Մեկ շաբաթյա այցելության ընթացքում գիտական խումբը ունեցավ գիտարշավներ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, ինչպես նաև գործնական աշխատանքներ՝ Մոլեկուլային լաբորատորիայում։

Կատարվեցին մի շարք ուսումնասիրություններ, նմուշների հավաք՝ հետագա հետազոտությունների համար, աշխատանքային և գործնական քննարկումներ, փորձի փոխանակում և համատեղ ծրագրերի պլանավորում։

Համագործակցությունը նպաստում է ոչ միայն գիտական մոտեցումների համադրությանը և նոր մեթոդների կիրառմանը՝ այլ նաև համատեղ մեկնարկող աշխատանքների արդյունավետությանը և տվյալների վերլուծության խորացմանը։