
Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի հերթական հոդվածը՝ Herzogia միջազգային գիտական ամսագրում․

“A contribution to the lichenological knowledge of Armenia”
Herzogia 38(2), 2025 թ.


Հեղինակներ՝
S. Doce, P. L. Nimis, L. Mugia, A. Gasparyan

Հոդվածում ներկայացված են Հայաստանում իրականացված դաշտային քարաքոսաբանական ուսումնասիրությունների արդյունքները, որոնց ընթացքում արձանագրվել է 151 ենթացեղային տաքսոն (քարաքոսեր և քարաքոսային սնկեր), որոնցից 50-ը առաջին անգամ են գրանցվում Հայաստանի համար։
Այս նոր տվյալների շնորհիվ Հայաստանում հայտնի քարաքոսերի ընդհանուր թիվը հասնում է 669 տեսակի։

Աշխատանքը կարևոր ներդրում է Հայաստանի կենսաբազմազանության փաստագրման, ինչպես նաև տարածաշրջանային քարաքոսաբանական գիտելիքների ընդլայնման գործում։

Հետազոտությունն իրականացվել է
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող 23LCG-1F007 «Քարաքոսերի հետազոտությունների զարգացում և կարողությունների հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում։