
Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող, 23LCG-1F007 «Քարաքոսերի հետազոտությունների զարգացում և կարողությունների հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում` այսօր ունեցավ հերթական դաշտային այցը Լոռու և Տավուշի մարզեր։

Այցի ընթացքում կատարվեցին տեղավայրերի ուսումնասիրություններ, քարաքոսերի և սնկերի նմուշների հավաք, որոնք կպահպանվեն հերբարիումում՝ որպես գիտական ֆոնդի մաս և հետագա ուսումնասիրությունների աղբյուր։

Այսպիսի այցերը կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայաստանի միկոֆլորայի հետազոտման և պահպանման, այնպես էլ գիտական ուսումնասիրությունների զարգացման համար։