Skip to content Skip to footer
🗓30.10–16.11.2025
📚 Այցը իրականացվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող 23LCG-1F007 «Քարաքոսերի հետազոտությունների զարգացում և կարողությունների հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Ուսումնասիրությունները` որոնց մեկնարկը տրվել է դեռ նախորդ տարի, ընթանում են երկու հիմնական ուղղությամբ։
📌Նաիրա Սարգսյանը զբաղվում է Գեղարքունիքի մարզի, Նորատուս համայնքի խաչքարերի վրա հանդիպող քարաքոսերի էկոլոգիայի ուսումնասիրությամբ՝ գնահատելով քարաքոսերի տեսակային բազմազանությունը և դրանց տարածումը խաչքարերի մակերեսին։
📍Մարիամ Գևորգյանը աշխատանքներ է իրականացնում Արագած լեռան հարակից տարածքում աճող քարաքոսերի շուրջ` գնահատելով թե ինչպես է փոփոխվում տեսակների ֆոտոբիոնտը տարբեր բարձրություններում։
👥️Աշխատանքները որոնք համակարգվում են Գիտական խմբի ղեկավար` Արսեն Գասպարյանի, Տրիեստեյի համալսարանի պրոֆեսորներ` Պիեռ Լուիջի Նիմիսի և Լուչիա Մուջիայի կողմից` առաջիկայում կներկայացվեն գիտական հոդվածների տեսքով։

The creation of the website was supported by the Science Committee of RA, in the frames of the research project № 20TTSG-1F001.