Քարաքաոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի անդամ Մարիամ Գևորգյանը, 2025 թվականի ապրիլի 1-21-ը վերապատրաստում է անցել Բեռլինի բուսաբանական այգու և թանգարանում (Բեռլինի Ազատ համալսարան)։ Մարիամ Գևորգյանը ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) 2024 թվականի շրջանակներում հայտարարված «Երիտասարդ գիտնականների վերապատրաստում արտասահմանյան մրցույթ»-ի շահառուներից է։ Այս վերապատրաստման ծրագրի միջոցով, Բեռլինի Ազատ համալսարանի պրոֆեսոր, քարաքոսաբան Ռոբերտ Լյուքինգի անմիջական ղեկավարությամբ, նա վերապատրաստման ընթացքում հնարավորություն է ստացել ծանոթանալու ինստիտուտի մոլեկուլային լաբորատորիային, մասնակցել լաբորատոր հետազոտական աշխատանքներին։ Բացի այդ, ինստիտուտի դոկտոր, քարաքոսաբան Բիբիանա Մոնկադայի հետ Մարիամ Գևորգյանը նոր փորձառություն է ձեռք բերել նուրբ շերտավոր քրոմատագրաֆիայի միջոցով քարաքոսերի հետազոտման համար։ Շնորհակալություն ենք հայտնում ԵԳԱԾ-ին այս հնարավորության համար, ինչպես նաև պրոֆեսորներ Ռոբերտ Լյուքինգին և Բիբիանա Մոնկադային իրենց աջակցության, ջանքերի և արդյունավետ համագործակցության համար։ Նշենք, որ Բեռլինի բուսաբանական այգու և թանգարանի և ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի համագործակցությունը ունի շարունակական բնույթ և վերապատրաստման ընթացքում ձեռք բերված փորձը կարևոր դեր է խաղալու գիտական նոր ձեռքբերումների և հետագա առաջընթացի գործում։
