Skip to content Skip to footer
👥️Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող, 23LCG-1F007 «Քարաքոսերի հետազոտությունների զարգացում և կարողությունների հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում` այսօր ունեցավ հերթական դաշտային այցը Լոռու և Տավուշի մարզեր։
📌Այցի ընթացքում կատարվեցին տեղավայրերի ուսումնասիրություններ, քարաքոսերի և սնկերի նմուշների հավաք, որոնք կպահպանվեն հերբարիումում՝ որպես գիտական ֆոնդի մաս և հետագա ուսումնասիրությունների աղբյուր։
🔬 Այսպիսի այցերը կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայաստանի միկոֆլորայի հետազոտման և պահպանման, այնպես էլ գիտական ուսումնասիրությունների զարգացման համար։

The creation of the website was supported by the Science Committee of RA, in the frames of the research project № 20TTSG-1F001.