Skip to content Skip to footer
👥️Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խումբը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող 23LCG-1F007 «Քարաքոսերի հետազոտությունների զարգացում և կարողությունների հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում` 2025 թ. հոկտեմբերի 13-17-ը, գերմանացի գործընկերների հետ համատեղ իրականացրեց դաշտային էքսպեդիցիաներ՝ Լոռու մարզում, American University of Armenia հետ համագործակցությամբ։
📌Դաշտային աշխատանքները ուղղված էին քարաքոսերի և սնկերի կենսաբազմազանության ուսումնասիրությանը՝ որոնց արդյունքները ծառայում են հետագա լաբորատոր հետազոտություններին և գիտական հրապարակումներին։
🧑‍🏫Հոկտեմբերի 13-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ նաև գիտական սեմինար՝ քարաքոսերի և սնկերի հետազոտության առաջատար միջազգային փորձի փոխանակմամբ։
Զեկույցներով հանդես եկան Բեռլինի բուսաբանական այգու և բուսաբանական թանգարանի (BGBM) Էվոլյուցիայի և կենսաբազմազանության բաժնի վարիչ՝ Դոկտոր Ռոբերտ Լուքինգը և սնկաբանության խմբի կուրատոր՝ Դոկտոր Ռենե Յարլինգը։
🤝Այս գիտական համագործակցությունը միտված է զարգացնել Հայաստանում քարաքոսերի և սնկերի հետազոտման հնարավորությունները, խթանել միջազգային գիտական կապերը և պահպանել բնության այդ բացառիկ բարդ համակարգերը։

The creation of the website was supported by the Science Committee of RA, in the frames of the research project № 20TTSG-1F001.