Քարաքոսերը կլանում են միկրոպլաստիկ շրջապատից

Իտալիայում կատարված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ քարաքոսերը կարող են կուտակել օդում առկա միկրոպլաստիկը։ Հետազոտության ընթացքում քարաքոսերը նմուշառվել են աղբավայրից տարբեր հեռավորությունների վրա՝ երեք վայրերում. սերտ (անմիջապես աղբավայրի մոտ), միջանկյալ (200 մ) և հեռավոր (1500 մ): Արդյունքների վերլուծությունը ցույց է տվել, որ աղբավայրի հարևանությամբ նմուշառված քարաքոսերը կուտակել են միկրոպլաստիկի ամենամեծ քանակը, ինչը ենթադրում է, որ աղբավայրերի արտանետումների ազդեցությունը տարածականորեն սահմանափակ է: Միկրոպլաստիկ համարվող մանրաթելերի և բեկորների մասնաբաժինը բոլոր տեղամասերում 40% է կազմել, իսկ ամենատարածված պոլիմերի տեսակը եղել է պոլիեսթերը կամ պոլիէթիլեն տերեֆտալատը (68%): Արդյունքները ցույց տվեցին, որ քարաքոսերը արդյունավետորեն կարող են օգտագործվել միկրոպլաստիկով աղտոտվածության մոնիթորինգի նպատակով:

Հոդվածը տպագրվել է Nature հայտնի գիտական պարբերականում։

Ավելի մանրամասն կարող եք կարդալ հղումով` https://www.nature.com/articles/s41598-021-84251-4

hyArmenian